ԱՂԲԱԲԱ

Պատմականորեն Արևելյան Անատոլիայի տարածքը հանդիսացող Աղբաբայի մահալը իր անունը ստացել է այս տարածքում գտնվող համանուն լեռից։ Աղբաբայի մահալը, որը գտնվում է ծովի մակարդակից 1800-2200 մետր բարձրության վրա, արևմուտքից շրջապատված է Աղբաբայի լեռնաշղթայով, հյուսիս-արևմուտքից՝ Թուրքիայի Չըլդըրի շրջանով, հյուսիսից՝ Ախալքալաքով և Լորի-Փամբակի հարևանությամբ գտնվող Գայգուլու գյուղով։ Աղբաբայի տարածքը հանդիսանում է՝ հին ժամանակներից թուրքական ցեղերի բնակություն հաստատած տարածքներից մեկը։ Պատմական աղբյուրներում հիշատակվում է, որ խազարների մի ճյուղը հանդիսացող Սիրակ ցեղերը մ.թ.ա III–II դարերում անցնելով Կովկասյան լեռները, եկել են Ադրբեջան և բնակություն հաստատել Արազի ու Արփաչայի երկայնքով ձգվող տարածքներում:   

Պատմական փաստաթղթերում նշվում է, որ Աղբաբայի մահալը 1593 թվականին եղել է՝ Օսմանյան կայսրության Թիֆլիսի նահանգի Արփալը սանջակի մարզը: 1877-1878 թվականներին Ցարական Ռուսաստանի կողմից Կարսի փաշայության գրավումից հետո, Աղբաբայի մահալը ներառվել է Ռուսաստանի կազմում՝ որպես Թիֆլիսի նահանգի Կարսի գավառի Աղբաբայի մարզ։

Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո, Կարսի պայմանագրով՝ Աղբաբայի մահալի 594,75 քառ. վերստից 450 քառ. վերստը տրվել է Հայաստանին: ԽՍՀՄ օրոք՝ մինչև 1930 թվականը կոչվել է Գյումրու գավառի Աղբաբայի մարզ։ 1930-ական թվականներին Հայկական ԽՍՀ տարածքում անցկացված վարչատարածքային բաժանման արդյունքում՝ Աղբաբայի տարածքում ստեղծվել է Ամասիայի վարչական շրջանը։

Մինչև 1988 թվականը Աղբաբայի մահալի ադրբեջանցի թուրքերի ապրած բնակավայրերն են՝ Խանչալլը, Օխչուօղլու, Գյուլյուբուլաղ, Չախմագ, Մաղարաջըգ, Գարաչանթա, Դաշքյորփու, Իբիշ, Գոնչալը, Իլանլը, Դյուզքենդ, Գարանամազ, Գյոլլու, Թեփեքյոյ, Հոզուքենդ, Գարաբուլագ, Էլլերքենդ, Բանդիվան, Գուզուքենդ, Ալաքիլսա, Չելեբ, Գարա Մամեդ, Գյուլյուջա, Բալըգլը գյուղերը: