ԹԱԼԻՆ
Արևելքից Ալագյոզ լեռների ձյունապատ գագաթներով, իսկ հարավից՝ մեծ ու անջուր տափաստաններով, շրջապատված Թալինի մահալը՝ Իրավանի խանության 15 մահալերից մեկն էր։ Հյուսիսից Շորայելի, հարավից՝ Սարդարաբադի և Սաադլիի մահալներին, իսկ արևմուտքից Կարսի փաշայության հետ սահմանակից մահալի տարածքում կար 20 գյուղ։ Չնայած իր սակավաթիվ բնակչությանը և փոքր տարածքին, նրա՝ դեպի Սև ծովի ափեր տանող քարավանների ճանապարհների վրա տեղակայվելը՝ այս տարածքը դարձրել էր Իրավանի խանության կարևորագույն տարածաշրջաններից մեկը։
Թալինի մահալը համարվում է քրիստոնյա-ղփչաղներին պատկանող հնագույն եկեղեցիներով և ամրոցներով ամենահարուստ տարածաշրջանը։ V-VII դարերի Մասդարայի տաճարը, X-րդ դարում կառուցված Թալինի տաճարը, իսլամական մշակույթի ժամանակաշրջանին պատկանող Թալինի քարավանատունը և Շադդադիների ժամանակաշրջանում կառուցված Թալինի բերդը վկայում են՝ այստեղ ապրած թուրքերի ճարտարապետական հարուստ մշակույթի մասին։
Ցարական Ռուսաստանի կողմից գրավումից հետո, Թալինի մահալի վերացվեց և մտավ Իրավանի նահանգի Էջմիածնի գավառի կազմի մեջ։ 1918-20 թվականներին այստեղ հայ-դաշնակցական զորքերի կողմից իրականացված ջարդերի արդյունքում՝ մահալի տարածքում ապրող թուրք բնակչությունը լքել է այս վայրերը։
Խորհրդային իշխանության տարիներին արդեն ամբողջությամբ հայերով բնակեցված այս տարածքում ստեղծվել է համանուն Թալինի շրջանը: