ՎԵԴԻԲԱՍԱՐ

Վեդիբասարի մահալը գտնվում էր՝ Աղրըդաղի հովտի Մեծ Աղրը և Փոքր Աղրը լեռնագագաթների դիմաց՝ Արազ գետի արևելյան ափից մինչև Գյոյչայի մահալը ձգվող, մի կողմից Շարուրի և Դարալայազի, մյուս կողմից՝ Գառնիբասարի մահալներով շրջապատված տարածքում։ Հնագույն գրավոր աղբյուրներում՝ մ.թ.ա 1200 թվականի ասորական սեպագիր արձանագրություններում հիշատակվող թուրքալեզու Գարգառի, Խարխարի երկրում՝ Վեդիբասարի մահալի հետ մեկտեղ, նշվում է նաև Զանգիբասարի, Գառնիբասարի և Գըրխբուլաղի մահալների տարածքների ներառվելը։

Վեդիբասարի հարթավայրային մասում կառուցված՝ Գյավուր գալան, Թոփրակգալան, Գառնի գետի երկայնքով դեպի Գըզըլդաղի և Աղդաղի լեռնաշղթաների ստորոտներում սփռված մեծ ու փոքր ամրոցները՝ այս վայրերի հերոսական պատմության խուլ վկաներն են։ 

1827 թվականի հոկտեմբերի 1-ին Իրավանի բերդի անկումից հետո, Վեդիբասարի մահալը, ինչպես և ամբողջ Իրավանի խանության տարածքը, միացավել է Ցարական Ռուսաստանին։ Այն ժամանակ Վեդիբասարի մահալում բնակվում էր 3449 ադրբեջանցի և 15 հայ։

1847 թվականին խանության տարածքում ստեղծված Իրավանի նահանգի կազմում ստեղծվել է՝ Զանգիբասարի, Գառնիբասարի, Վեդիբասարի և Գըրխբուլաղի մահալներն իր մեջ ներառող Իրավանի գավառը:

1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության ստեղծվելուց նետո, Վեդիբասարի մահալի տարածքը համարվում էր վիճելի տարածք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Քանի որ Ադրբեջանի Հանրապետությունն իրականում չի կարողացել վերահսկել այդ տարածքները, այս վայրերը գրավելու համար՝ հայերը սպանել են խաղաղ մահմեդական բնակչությանը, հրդեհել տներն ու գյուղերը, դաժան տանջանքների են ենթարկել ծերերին, կանանց ու երեխաներին։

1930 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից 10 տարի անց, Վեդիբասարի շրջանի տարածքում ստեղծվել է Վեդիի շրջանը։ 1936 թվականին շրջանը բաժանվել է Վեդիի և Ղարաբաղլարի շրջանների։ 1948 թվականին Ղարաբաղլարի շրջանը կրկին միացվել է Վեդիի շրջանին։ 1964 թվականին Վեդի շրջանն ամբողջությամբ վերացվել է և միացվել Գամառլիի շրջանին։ Բայց շուտով Վեդիի շրջանը վերակազմավորվել է, որպես ինքնուրույն շրջան: 1968 թվականի մայիսի 5-ին Վեդին վերանվանվել է Արարատ։ 

Թեև 1948-53 թվականներին ադրբեջանական բնակչության մեծամասնությունը արտաքսվել է Ադրբեջանական ԽՍՀ, մինչև 1988 թվականը՝ Արազդայան, Խալիսա, Շիդլի, Շիրազլը, Գարալար, Ենգիջա, Թայթան, Քիչիք Վեդի, Բեյուք Վեդի, Շըխլար, Աֆշար և Աշաղը Ղարաբաղլար, Դևելի, Դաշլը, Արմաշ, Չամբարակ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել: