ԱՐԵՎՄՏՅԱՆ ԶԱՆԳԵԶՈՒՐ
Պատմական Զանգեզուրի մահալը գտնվում էր՝ արևմուտքից Զանգեզուրի լեռնաշղթայով, արևելքից՝ Ղարաբաղի, հյուսիսից՝ Սունիքի սարահարթերով, հարավից՝ Արազ գետով շրջապատված մեծ մի տարածքում։
Մեծ թվով պատմական աղբյուրները վկայում են այն մասին, որ Զանգեզուրը վաղ ժամանակներից գոյություն է ունեցել՝ Ադրբեջանի տարածքներում ձևավորված պետությունների կազմում։
1750 թվականին Ղարաբաղի խանությունը՝ իր զորքերի գերազանցության շնորհիվ, Նախչըվանի բեյլարբեյություից պոկել է՝ Զանգեզուրի գավառները՝ Բարգուշադը, Տաթևը, Սիսիանը, Գաֆանը, Մեղրին ու միացրել իր խանությանը և այդ տարածքները կոչվել են Գարաչորլուի մահալ։
Սակայն Ռուսաստանի կողմից Հյուսիսային Ադրբեջանի խանությունների գրավումից հետո, 1840 թվականին Գարաչորլուի մահալը վերացվել է և այստեղ ստեղծվել է Զանգեզուրի մահալը, 1867 թվականի դեկտեմբերին Զանգեզուրը եղել է՝ Ելիզավետպոլի նորաստեղծ նահանգի ամենամեծ վարչատարածքային- միավորը և բաժանվել է չորս շրջանների՝ Հաջըսամլը, Ալյանլը, Բարգուշադ և Հաքարի։ Զանգեզուրի գավառի կենտրոնը Գյորուս քաղաքն էր։
1921 թվականի հունվարի 12-ին բոլշևիկյան կառավարությունը որոշում է կայացրել՝ «Զանգազուրի մահմեդական մասի, որպես վարչական տարածքի կազմակերպման մասին»։ Որոշման համաձայն՝ Զանգեզուրի տարածաշրջանը բաժանվել է 2 մասի: Զանգեզուրի մահալի 6742 քառ. վերստ տարածքից 3105 քառ. վերստը մնացել է Ադրբեջանական ԽՍՀ կազմում իսկ 3637 քառ. վերստը տրվել է Հայաստանին:
Իսկ 1921 թվականի հունիսի 3-ին՝ Ստալինի մասնակցությամբ անցկացված ԲԿԿ ԿԿ Կովկասյան բյուրոյի նիստում ավարտվել է Զանգեզուրի միացումը Հայաստանին։
1930 թվականի սեպտեմբերի 9-ին Հայկական ԽՍՀ-ին տրված Զանգեզուրի մասում՝ Արևմտյան Զանգեզուրում ստեղծվել են՝ Գաֆանի, Գյորուսի, Գարաքիլսայի և Մեհրիի շրջանները։ Իսկ Զանգեզուրի Ադրբեջանում մնացած մասում՝ 1933 թվականին ստեղծվեցին Զանգիլանի, Գուբադլիի և Լաչինի շրջանները:
Եթե, մինչև 1918 թվականը Զանգեզուրի մահալում կար 200-ից ավելի ադրբեջանական գյուղ, ապա 1988 թվականին այստեղ ադրբեջանցիներն ապրում էին ընդամենը 58 գյուղերում։ Խորհրդային իշխանության տարիներին Զանգեզուրի տարածքում ադրբեջանական 29 գյուղ ամբողջությամբ վերացվել է, իսկ շուրջ 40 գյուղի անունը հայկականացվել է։