ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

1827 թվականի հոկտեմբերի 1-ին Ռուսական կայսրության կողմից Իրավանի խանության գրավումից հետո, Իրավանի հարուստ և մտավորական վերնախավի մի մասը լքել է քաղաքը, սակայն այդ մարդկանց ավագ սերունդները մնացել են իրենց հայրենի քաղաքում և կարևոր դեր են խաղացել նրա հասարակական և մշակութային կյանքում։։

Այս ամենը պատահական չէր: Որովհետև Իրավան քաղաքում պատմականորեն մեծ ուշադրություն է դարձվել գիտությանը և կրթությանը։ Իվան Շոպենի ներկայացրած նյութերի համաձայն, Իրավանի խանության անկման նախօրեին այստեղ կրթությամբ զբաղվում էին՝ հիմնականում որոշակի կրթություն ստացած կրոնական գործիչները և Իրավան քաղաքի 8 մզկիթներին կից մեդրեսեներում հարյուրավոր աշակերտներ էին սովորում:

Իրավանի խանության անկումից հետո, Ցարական Ռուսաստանը, ինչպես ողջ Կովկասում, սկսեց տարբեր դպրոցներ բացել նաև այստեղ: 1832 թվականին քաղաքում բացվել է առաջին երկդասյան գավառային դպրոցը, 1868 թվականի մարտի 15-ին այս դպրոցի հիման վրա ստեղծվել է քառադասյան պրոգիմնազիան, իսկ 1881 թվականի մարտի 31-ին՝ պրոգիմնազիայի հիման վրա Իրավանի գիմնազիան:

1881 թվականի նոյեմբերի 3-ին բացվել է Իրավանի ուսուցչական սեմինարիան, 1898 թվականին՝ Հաշիմ բեյ Նարիմանբեկովի դպրոցը, 1905 թվականին՝ ռուս-թաթարական աղջիկների դպրոցը։

Սկզբնական շրջանում Իրավանի մահմեդական բնակչությունը դժկամությամբ էր ուղարկում իր երեխաներին նոր տիպի դպրոցներ, սակայն դպրոց ընդունված ադրբեջանցի երեխաների տաղանդն ու կարողությունը բարձր էր գնահատվում գիմնազիայի ուսուցիչների կողմից։ 1890 թվականին լույս տեսած՝ «Պատմական ծանոթագրություններ Իրավանի գիմնազիայի մասին» զեկույցում ուշագրավ մտքեր է հայտնում գիմնազիայի ուսուցիչ Չիստյակովը:

 «Գիմնազիայում սովորող տեղացի 25 աշակերտների թվում մեծամասնություն են կազմում հայերը՝ 88%, միայն 12%-ը մուսուլմաններ են։ Եթե հաշվի առնենք, որ այս բոլոր երեխաները եկել են Իրավան քաղաքից, ապա այստեղ սովորող մահմեդական երեխաների թիվը պետք է հավասար լինի հայերին։ Որովհետև եթե նայենք քաղաքի բնակչության թվին, ապա մուսուլմանների թիվը նույնն է, ինչ հայերինը... Այլ խոսքով ասած, մուսուլմանները 7 անգամ ավելի քիչ են հետաքրքրված ռուսական գիմնազիայով, քան հայերը։ Դա արտահայտվում է նաև գիմնազիայում սովորողների թվով։ 150 հոգի հայերի դիմաց՝ 20-ից մի քիչ ավելի մահմեդական երեխա: Բայց մուսուլմաններն ունեն ընդգրկվածության ավելի բարձր տոկոս: Այսպես, եթե քննությանը մասնակցած 22 հայերից գիմնազիա է ընդունվել 11-ը, այսինքն՝ 50%-ը, ապա 3 մուսուլմաններից 2-ը, այսինքն՝ 67%-ը»։ Հետագա տարիներին գիմնազիա ընդունվող ադրբեջանցիների թիվը սկսեց արագորեն աճել։

Ֆիրուդին բեյ Քոչարլին, ով Իրավանն անվանել է գիտնականների և բանաստեղծների քաղաք, 1885 թվականին ավարտել է Գորիի ուսուցչական սեմինարիան և սկսել աշխատել Իրավանի գիմնազիայում որպես ուսուցիչ։

Աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս Մուստաֆա բեյ Թոփչուբաշովը, ակադեմիկոս Հեյդար Հուսեյնովը, 1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանի Անկախության հռչակագիրը ստորագրողներից երկուսը՝ Աքբար Աղա Շեյխուլիսլամովը և Նարիման բեյ Նարիմանբեկովը, կոմպոզիտոր Սեիդ Ռուստամովը, նշանավոր պետական գործիչներ՝ Հասան Սեիդովը, Ազիզ Ալիևը, Բաղըր Սեիդզադեն, և շատ ու շատ մշակութային և գիտական գործիչներ եղել են այս գիմնազիայի շրջանավարտները։

Այդ ժամանակաշրջանում Իրավանի ուսուցչական սեմինարիան նույնպես մեծ դեր էր կատարում՝ տեղի ուսուցիչների պատրաստման գործում։ Սեմինարիայի շրջանավարտներ՝ Իբադուլլա բեյ Մուղանլինսկին և Ջաբբար Մամեդզադեն 1906 թվականին գիշերօթիկ դպրոց են բացել Իրավանում։ Այս դպրոցում իր նախնական կրթությունն է ստացել Ադրբեջանի ականավոր գրող Ազիզ Շարիֆը։

Իրավանի մտավորականները նաև տարբեր դասագրքեր էին պատրաստում ու հրատարակում ազգային դպրոցների համար։ Միրզա Հուսեյն Աղայի թարգմանությունները արևելյան գրականությունից, Հաշիմ բեյ Նարիմանբեկովի՝ «Մայրենի լեզու» դասագիրքը, Միրզա Աբբաս Մամեդզադեի «Գյուլդեստե» վերնագրով դասագիրքը և տասնյակ այլ դասագրքեր էին տպագրվում Բաքվում, Թիֆլիսում և Իրավանում։

Չնայած նրան, որ Բաքվում և Թիֆլիսում հրատարակվող «Էքինչի», «Կասպի», «Մոլլա Նասրեդդին» և այլ մամուլի օրգանները ներկայացուցչություններ ունեին Իրավանում, 1911 թվականին Իրավանում սկսեց հրատարակվել՝ Ջաբբար Ասկերզադեի կողմից հիմնադրվված ադրբեջաներեն լեզվով առաջին մամուլի օրգանը՝ «Լեյ-լեք». անվամբ ամսագիրը։ Սակայն ընդամենը մեկ տարի անց, փակվեց Ջաբբար Ասկերզադեի հիմնադրած այս ամսագիրը, և շատ չանցած՝ 1917 թվականի հունվարի 1-ին, լույս տեսավ՝ Իրավանի հեղինակավոր մտավորականներից մեկի՝ Հասան Միրզազադե-Ալիևի հրատարակությամբ՝ «Բուրհանի-Հաքիքաթ» անվամբ նոր ամսագիրը։ Իր ընթերցողներին տգիտության ճնշումից փրկելու և Իրավանում մեր նյութամշակութային հուշարձանների պատմությունը կեղծելու՝ հայերի փորձերը կանխելու առաքելություն ունեցող ամսագիրը հունիսի 29-ին փակվեց՝ լույս տեսած 9-րդ համարից հետո։

Արևմտյան մշակույթի առաջադեմ կողմերի՝ ավանդական կրթական և մշակութային համակարգի հետ արագ համաձայնեցումը՝ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ազդակ հաղորդեց քաղաքում ադրբեջանական մշակույթի վերելքին:

Ոգեշնչված 1873 թվականին Բաքվում առաջին ադրբեջանական թատրոնի ստեղծմամբ՝ տեղի մտավորականները որոշեցին Իրավանում ստեղծել ադրբեջանական թատերախումբ։ Չնայած դժվարություններին ու խոչընդոտներին, նրանք վերջապես աղջիկների դպրոցի շենքում հանդիսատեսին ներկայացրեցին Վասագ Մամեդովի՝ «Ագահությունը ավելացնում է թշնամների թիվը» պիեսը։

1898-1903 թվականներին Իրավանում ապրող Ջալիլ Մամեդգուլուզադեն սերտ կապի մեջ է եղել քաղաքի թատերասերների հետ, մասնակցել է ներկայացումների պատրաստմանը և ցուցադրմանը։

Առաջին համաշխարհային պատերազմը հիմնարար փոփոխություններ առաջացրեց աշխարհի բոլոր տարածաշրջանների աշխարհաքաղաքական քարտեզում։ Երկար ու տխուր պատերազմից հետո Ռուսական կայսրության փլուզումը, որի տնտեսությունն ու ռազմական հզորությունը խիստ թուլացել էին, արդեն պատմական անհրաժեշտություն էր դարձել։ 1917 թվականի փետրվարին Ռոմանովյան աբսոլյուտիզմի տապալումից հետո, իշխանության եկած ժամանակավոր կառավարությունը ստեղծեց Հարավային Կովկասի կառավարման հատուկ կոմիտե։

1918 թվականի փետրվարի 14-ին Հարավային Կովկասից Ռուսաստանի հիմնադիր ժողովում ընտրված պատգամավորները՝ Թիֆլիսում հիմնեցին Անդրկովկասի սեյմը՝ Անդրկովկասի իշխանության բարձրագույն մարմինը։

Սակայն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ ազգային շահերի սուր բախումների արդյունքում՝ 1918 թվականի մայիսի 25-ին Վրաստանի ներկայացուցիչները լքեցին Սեյմը և հաջորդ օրը՝ մայիսի 26-ին, հայտարարեցին Վրաստանի անկախությունը։

Մայիսի 28-ին Ադրբեջանն ու Հայաստանը նույնպես հայտարարեցին իրենց անկախությունը։ Այդ ժամանակ Բաթումում՝ Օսմանյան Թուրքիայի և նորաստեղծ կովկասյան հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կոնֆերանս անցկացվեց՝ նոր սահմանները որոշելու նպատակով։ Կոնֆերանսվում Ադրբեջանի Հանրապետությունը ներկայացրել են՝ Մուհամմեդամին Ռասուլզադեն և Մուհամմեդհասան Հաջինսկին։

Այս կոնֆերանսում օսմանյան պատվիրակության ղեկավար Խալիլ Մենթաշը ելույթ է ունեցել՝ Թբիլիսիի նահանգի Ահըսկայի և Ախալքալաքի գավառները, Իրավանի նահանգի Գյումրիի և Սուրմելիի գավառները, Էջմիածնի գավառի Սարդարաբադի մասը, Իրավանի նահանգի հարավային և հարավ-արևմտյան մասերը կազմող՝ Քեմերլիի, Ուլուխանլուի և Վեդիբասարի տարածաշրջանները, Շարուր-Դարալայազի գավառսի Շարուրի մասը և բացառությամբ Օրդուբադի՝ Նախչըվանի գավառը որպես Օսմանյան Թուրքիայի տարածք Ճանաչելու պահանջօվ: 

 Այն ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները, որոնք Բաքուն Շահումյանի վարչակարգից ազատագրելու համար օսմանյան պետության ռազմական օգնության կարիքն ունեին, դատապարտված էին ընդունելու Թուրքիայի տարածքային և այլ պահանջները։ Իսկ դրանից հետո, քանի որ Գյումրին գրավվել էր թուրքերի կողմից, առաջ եկավ Իրավանը որպես քաղաքական կենտրոն՝ հայերին տալու հարցը։ Թեև օսմանյան քաղաքական շրջանակները չէին ցանկանում զիջել Իրավանը, սակայն հայերը պնդում էին այս հարցում, և ի վերջո թուրքական կողմը, ելնելով սեփական շահերից, Ադրբեջանի ներկայացուցիչներին առաջարկեց համաձայնության գալ Հայաստանի հետ՝ Իրավանի հարցում։

Երևանը հայերին որպես մայրաքաղաք հանձնելուց հետո, քաղաքում ադրբեջանական բնակչության դեմ ջարդեր սկսվեցին։ 100 հազար ադրբեջանցիներ սպանվեցին հայերի կողմից, բռնի կերպով վտարվեցին իրենց տներից։ Փրկվածների մի մասը ստիպված է եղել տեղափոխվել Թուրքիա և Հարավային Ադրբեջան, իսկ մի մասը՝ Նախչըվան և Հյուսիսային Ադրբեջանի կենտրոնական շրջաններ։ Ամբողջությամբ խարխլվել է դարերի ընթացքում ստեղծված մշակութային միջավայրը։ Իրավանի մտավորականության սերունդները ցիրուցան եղան:

 Մեհդի Խան Իրավանսկիի, Ջաֆար Խանդանի, Հուսեյն Սեյիդզադեի, Ահմեդ Ջամիլի, Աֆշան Գադիմբեյովայի, Քյամիլ Ալիևի նման ապագայի տասնյակ ու հարյուրավոր մեծ մշակութային ու գիտական գործիչները, դեռ մանկուց՝ ստիպված եղան իրենց ուսերին կրել այս ողբերգությունների ծանրությունը:

Դաշնակցակցության իշխանության տարիներին քաղաքը լքած ադրբեջանցիների միայն միայն մի մասն է կարողացել՝ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո վերադառնալ Իրավան։ Ադրբեջանցիները, որոնք բոլոր ժամանակներում մեծամասնություն էին կազմում այս տարածքում, դարձան «ազգային փոքրամասնություն» իրենց հայրենիքում։

Հայաստանում ապրող մյուս ժողովուրդների շրջանում տարվող մշակութային և կրթական աշխատանքները ղեկավարելու համար, 1921 թվականի վերջերին՝ Հայկական Կ(բ)Պ Կենտկոմի քարոզչության բաժնին կից ստեղծվել է թուրքական բաժին՝ փոքրամասնություն կազմող ազգությունների հետ աշխատանքը ուժեղացնելու համար: 1932 թվականի հունիսից այս բաժինը դարձավ «Ազգային փոքրամասնությունների խորհուրդ»։

Հայաստանում ապրող ադրբեջանցիների շրջանում անգրագիտությունը վերացնելու գործում առանձնահատուկ դեր է խաղացել «Ագային փոքրամասնությունների խորհուրդը»։ 1924 թվականի ապրիլի 28-ին Իրավանում Բալա Էֆենդիևի ղեկավարությամբ ստեղծված՝ Նոր թուրքերեն այբուբենի կոմիտեն մեծ աշխատանք էր կատարում՝ ադրբեջանական բնակչության շրջանում անգրագիտությունը վերացնելու ուղղությամբ։ Այս աշխատանքյում առանձնահատուկ դեր էր կատարում Իրավանում լույս տեսնող ադրբեջանալեզու մամուլը։

Ազգայնասեր մտավորականները մեծ աշխատանք էին կատարում նաև՝ Արևմտյան Ադրբեջանի տարածքում թուրք բնակչության, հատկապես կանանց շրջանում անգրագիտության վերացման ուղղությամբ։

1929 թվականի հունվարից «Զանգի» թերթը լույս էր տեսնում՝ «Գըզըլ շաֆագ» անունով։ «Գըզըլ շաֆագ»-ն իր նախորդի մասին գրել է.

«Զանգի» թերթը ստեղծվել է՝ որպես Հայաստանում ապրող և թուրքալեզու բանվորների և գյուղացիների մշակութային հեղափոխության պատմությունը կերտող առաջին միջոց և առաջին դրոշակակիրը։ Իր եռամյա գործունեության ընթացքում, շաբաթը երկու անգամ լույս տեսնող թերթը մեծ աշխատանք է կատարել՝ թուրք աշխատավորների կրթական և մշակութային առաջխաղացման գործում։ Նրա արշալույսները օգտակար կլինեն թուրք աշխատավոր զանգվածներին կրթելու և սոցիալիզմի կառուցման մեջ ներգրավելու համար»։

Խորհրդային իշխանության առաջին տարիներին ադրբեջանցի երեխաները կրթություն են ստացել Իրավան քաղաքում՝ նախկին Հաշըմ բեյ Նարիմանբեկովի դպրոցի հիման վրա գործող Մեշեդի Ազիզբեկովի անվան դպրոցում և նախկինում Ս.Մ. Կիրովի, իսկ հետագայում Միրզա Ֆաթալի Ախունդովի անունը կրող դպրոցում և քաղաքի մյուս երկու ինտերնացիոնալ դպրոցներում։

1924 թվականից որպես Իրավանի Թուրքական մանկավարժական տեխնիկում գործունեություն ծավալող, իսկ 1936թ թվականից Իրավանի ադրբեջանական մանկավարժական դպրոց կոչվող և տարբեր ժամանակներում՝ հայտնի մանկավարժներ Մեհդի Քյազիմովի, Բահլուլ Յուսիֆովի, Համիդ Մամեդզադեի ղեկավարած այս կրթօջախը ուսուցիչներ է պատրաստել Հայաստանի ադրբեջանական դպրոցների համար: Ադրբեջանական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Յուսիֆ Մամեդալիևը, 1928-1929 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ այս դպրոցում և բանվորական ֆակուլտետում։

Բալա Էֆենդիևի և Յունիս Նուրիի նման նվիրյալ մտավորականների շնորհիվ՝ 1930-ական թվականներին արդեն քաղաքում ադրբեջանական մշակութային միջավայրը բավականաչափ վերածնվել էր: Իր գործունեությունը վերսկսած Իրավանի Ջ.Ջաբարլիի անվան ադրբեջանական թատրոնը դարձել էր Կովկասի առաջատար թատրոններից մեկը։

1947 թվականին վերաբնակեցման նոր ալիք սկսվեց՝ դրսից վերաբնակեցված հայերին տեղավորելու պատրվակով։ Իրավանի ամբողջ թաղամասերը դատարկվեցին. Իրավան քաղաքում ադրբեջանական բնակչությունը, որն առանց այդ էլ փոքրամասնություն էր կազմում, նկատելի չափով նվազեց։

50-ական թվականների կեսերից սկսած՝ կրկին անձնուրաց մտավորականների շնորհիվ հնարավոր եղավ մասամբ փոխհատուցել կորուստները։ Չնայած հայ ազգայնականների ճնշումներին և սադրանքներին՝ տասնյակ ու հարյուրավոր մտավորականներ, ինչպիսիք են Ջաֆար Վելիբեկովը, Ռզա Վելիբեկովը, Սիդիգա Գադիմովան, Դուրսուն Աբբասովը, Սաբիր Ասադովը, Թափդըգ Ամիրասլանովը, Աքբեր Իրավանլին, Ալի Մամեդովը, Գուդրաթ Օրուջովը, Յունիս Ասադովը, Յունիս Ռզաևը, Հաբիբ Հասանովը, Սաբիր Ռզաևը խիզախորեն պայքարոէմ էին Արևմտյան Ադրբեջանում ապրող մեր հայրենակիցների կրթության, մշակույթի և իրավունքների համար։

Ադրբեջանական բնակչության թվի կտրուկ նվազումն արտահայտվել է նաև՝ քաղաքում գործող մանկապարտեզներում երեխաների թվով։ Վերջին ժամանակներում քաղաքի մանկապարտեզներից մեկում ադրբեջանցիների միայն մեկ խումբ է մնացել։ Իսկական մտավոր անձնվիրության օրինակ էր՝ Իրավանում մինչև վերջին օրերը իրենց գոյությունը պահպանած Ախունդովի անվան և Ազիզբեկովի անվան դպրոցների ուսուցիչների գործունեությունը:

60-ական թվականների վերջին՝ Իրավանի Ադրբեջանական թատրոնի կոլեկտիվը մեծապես ամրապնդվեց՝ Բաքվից այս քաղաք աշխատելու եկած մի խումբ երիտասարդ դերասանների շնորհիվ։ 1968 թվականին Հիդայաթ Օրուջովի՝ այս կոլեկտիվի ղեկավար նշանակվելը իսկական շրջադարձ եղավ թատրոնի կյանքում։ Չնայած նրան, որ Իրավանի Ջ.Ջաբարլիի անվան Դրամատիկական թատրոնը Հայաստանի թատրոնների շարքում ամենանշանավոր կոլեկտիվներից մեկն էր, այս թատրոնին իր հայրենի քաղաքում շենք չտրվեց։

Սակայն նման խտրականության և ագրեսիվ-ազգայնական վերաբերմունքի արժանացավ ոչ միայն Իրավանի Ադրբեջանական թատրոնը։ Նման վերաբերմունքն ակնհայտ էր ադրբեջանական մշակույթին առնչվող բոլոր բնագավառներում։ «Սովետ Էրմենիստանը» թերթը՝ հանրապետության միակ ադրբեջանալեզու կենտրոնական մամուլը, ինչպես իր նախորդների «Զանգի» և «Գըզըլ շաֆագ» թերթերը, մշտապես ենթարկվել է ճնշումների։ Սակայն, չնայած այս ամենին, թերթի խմբագրությունը դարձավ քաղաքի ադրբեջանցի մտավորականների հավաքման կենտրոն:

1969 թվականին Ադրբեջանում համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո, Արևմտյան Ադրբեջանի նկատմամբ ուշադրությունն էլ ավելի մեծացավ։ 1972 թվականին Հեյդար Ալիևի կազմակերպչական հմտությունների և քաղաքական մեծ ազդեցության շնորհիվ՝ ամենաբարձր մակարդակով անցկացվեց Աշուղ Ալեսկերի 150-ամյա հոբելյանական միջոցառումը։ Նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների գիտության, մշակույթի և արվեստի ամենահայտնի գործիչները՝ Բաքվում, ինչպես նաև Մոսկվայի Կրեմլի Համագումարների պալատում հավաքվել էին Աշուղ Ալեսկերի հոբելյանին: Միութենական մակարդակով հոբելյանական միջոցառումների մեծ արձագանքը նույնիսկ հայերին ստիպեց նշել Աշուղ Ալեսկերի 150-ամյակը: Հայկական ԽՍՀ տարածքում գտնվող Գյոյչայի մահալսում՝ Աշուղ Ալեսկերի հայրենի Աղքիլսա գյուղիում կանգնեցվել է մեծ արվեստագետի շքեղ գերեզմանաքար հուշարձանը։ Սա աննախադեպ իրադարձություն էր այդ ժամանակաշրջանում։ Աշուղ Ալեսկերի, որի հայրենիքը՝ Գյոյչայի մահալը խորհրդային տարիներին ներառված էր Հայկական ԽՍՀ-ի կազմում, հոբելյանի անցկացման նպատակն էր՝ ոչ միայն մեծ արվեստագետին ադրբեջանական ժողովրդին վերադարձնելը, այլ նաև նոր սերնդին փոխանցել՝ Ադրբեջանի իրական սահմանների և հին ժամանակներից այս վայրերում ապրած մեր նախնիների մասին իրողությունները։

1978 թվականի աշնանը՝ չնայած մեծ զրկանքներին և հայ ազգայնականների ճնշումներին, 1886 թվականից Իրավանում գործող Ջաֆար Ջաբարլիի անվան դրամատիկական թատրոնի Բաքվի հյուրախաղերը վերածվեցին իսկական արվեստի տոնի։ Թատերական կոլեկտիվի բազմաթիվ ներկայացուցիչներ Ադրբեջանի կառավարության կողմից արժանացան տարբեր պատվավոր կոչումների և պարգևների։

Այդ ժամանակաշրջանում սկսեցին կանոնավոր դառնալ Ադրբեջանի տարբեր թատերական-երաժշտական կոլեկտիվների, գիտական ու մշակութային գործիչների այցելությունները Իրավան և Արևմտյան Ադրբեջանի տարբեր շրջաններ։ Բաքվից Իրավան տարբեր միջոցառումների ժամանած մտավորականներն ու արվեստագետները միշտ այցելում էին «Սովետ Էրմենիստանը» թերթի խմբագրություն և թատերական կոլեկտիվ։ Մասնավորապես, ծագումով Արևմտյան Ադրբեջանից եղող հայտնի մտավորականները, ակադեմիկոսներ՝ Հասան Ալիևը, Միրալի Սեիդովը, Գուլու Խալիլովը և մյուսները, Իրավան ամեն այցի ժամանակ, միշտ լինում էին այդ կոլեկտիվներում, որը նաև բարոյական աջակցություն էր իրենց հայրենակիցներին։

Բաքվից Իրավան ժամանած մտավորականների և արվեստագետների՝ տեղի մտավորականների, գիտության և արվեստի գործիչների հետ հանդիպումները ոչ միայն բարոյական աջակցություն էր, այլև օգնում էին նրանց՝ դառնալ Ադրբեջանական ԽՍՀ-ում տեղի ունեցող մշակութային և գիտական գործընթացների մի մասը։