ՍԱՐԴԱՐԱԲԱԴ

Արազ գետի ձախ ափին, Աղրիի հովտում գտնվող Սարդարաբադի մահալը հարավից սահմանակից էր՝ Սուրմելիի, արևմուտքից՝ Սաադլիի, հյուսիս-արևմուտքից՝ Թալինի, հյուսիս-արևելքից՝ Կարպիբասարի, իսկ արևելքից՝ Զանգիբասարի մահալներին։ 1817 թվականին Ուչքիլսայի ուղղությամբ ռուսական զորքերի հարձակումները թուլացնելու նպատակով՝ Իրավանի սարդար Հուսեյնգուլու խանի հրամանով՝ Ուչքիլսայի արևմուտքում մի բերդ է կառուցվում: Խանի պատվին բերդը կոչվել է Սարդարաբադ, իսկ նույն թվականին ստեղծվել է Սարդարաբադի մահալը, որն ընդգրկել է բերդի շրջակայքում գտնվող 30 գյուղ։ Բերդը պաշտպանել է խանությունը Ռուսական և Օսմանյան կայսրությունների հարձակումներից, ինչպես նաև կատարել է խանության երկրորդ նստավայրի դերը։ Քանի որ մահալի որոշ գյուղեր ծառայության դիմաց տրվել են իշխող հիերարխիայի անդամներին որպես թիյուլ կամ հողի սեփականություն, դա միևնույն ժամանակ հանդիսանում էր իշխող շրջանակների ամառանոցը։ Սարդարաբադի մահալը ներառում էր՝ Շաֆիաբադ, Յուխարը Գարխըն, Աշաղը Գարխըն, Թուրքմենլի, Ուզունօբա, Չուբուխչու, Իյդելի, Ջանֆիդա, Գուզուգյուդեն, Գուրդուգուլու, Քերիմարխ, Սարդարաբադ, Մոլլա Բայազիդ, Քեչիլի, Էվջիլեր, Խաթունարխ, Աղջաարխ գյուղերը։

Ցարական կայսրության կողմից Իրավանի խանության գրավումից հետո, 1833 թվականի հունիսի 23-ին, Ռուսական կայսրության կողմից ընդունված կանոնադրության համաձայն՝ Իրավանի տարածքներում տեղծված 4 շրջաններից մեկն էլ Սարդարաբադի շրջանն էր։ Սարդարաբադի շրջանը ներառում էր՝ Սաադլիի, Թալինի, Սեիդլի-Ախսախլիի, Աբարանի, Կարպիբասարի և Սարդարաբադի մահալները։

1930 թվականին Հայկական ԽՍՀ կառավարության որոշմամբ՝ Սարդարաբադի և Սաադլիի մահալների տարածքում ստեղծվել է Գուրդուգուլույի շրջանը, որի կենտրոնը Սարդարաբադն էր։ Հայակական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1935 թվականի մարտի 2-ի հրամանագրով՝ շրջանի անունը փոխվել է և կոչվել Հոկտեմբերյան։

Չնայած 1918-20 թվականների կոտորածներին, 1948-53 թվականների տեղահանություններին, թուրք-մահմեդական բնակչությունը՝ թեկուզ փոքրաթիվ, մնացել է այստեղ մինչև 1988-ի տեղահանությունը։