«ՍԱՐԸ ԳԵԼԻՆ»-Ի ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

Լիամետրաժ վավերագրական ֆիլմ

Ադրբեջանի Հանրապետության Ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ «Արևմտյան Ադրբեջան. Մեր նյութական և մշակութային ժառանգությունը» նախագծի շրջանակներում՝ Ադրբեջանի Կինեմատոգրաֆիստների միության կողմից արտադրված լիամետրաժ վավերագրական ֆիլմի սյուժեն՝ «Սարը գելին» ժողովրդական երգի ծագումը, դրա ստեղծման պատմության պարզաբանման հետ կապված հետազոտությունները, թեև այն հիմնված է ժողովրդի կողմից ստեղծված պատմությունների և լեգենդների վրա, սակայն հիմնական նպատակը՝ Արևմտյան Ադրբեջանի տարածքում մեր նյութական, մշակութային ժառանգության տարածումն է։ Այստեղ ազգագրությունն ու բանահյուսությունը օգտագործվում են միայն որպես օժանդակ միջոցներ՝ հիմնական նպատակին հասնելու համար։

Այս համատեքստում վերանայվում են վաղ միջնադարից սկսած Արևմտյան Ադրբեջանի տարածքում տեղի ունեցող պատմական գործընթացները, խոսք է բացվում այս հողերում մեր ժողովրդի ստեղծած նյութական և մշակութային հարստության մասին։ Բանհյուսության օրինակները օգտագործվում են միայն որպես շարժիչ գործոն, որը ֆիլմի սյուժեն հարստացնում է գեղարվեստական երանգներով։ Այսպիսով, պատմության և բանահյուսության միջև ստեղծվում է անխզելի կապ, որը հիմնված է՝ տեքստում և պատմաբանների հարցազրույցներում հնչեցված գիտական փաստերի վրա։ 

Ֆիլմի գեղարվեստական տեսարաններում՝ ղփչաղ աղջկա (Սարը գելին) դերը կատարել է Այթաչ Զեյնալովան իսկ իգիթ հերոսի (Սինան) դերը՝ Իսմայիլ Ջաֆարովը։Ֆիլմում տեղ են գտել նաև՝ իր ժամանակին Արևմտյան Ադրբեջանում ապրած և աշխատած, Ադրբեջանի գրական և մշակութային միջավայրին, այդ տարածքների պատմությանը քաջածանոթ, այս ուղղությամբ հետազոտություններ կատարող հետազոտողների կարծիքները:

Նկարահանումները կատարվել են Բաքվում, Իսմայիլլիիում, Գեդաբեկում և Քելբեջարում, ֆիլմի սցենարի հեղինակն է Ֆիզուլի Սաբիրօղլուն, նկարահանող ռեժիսորը՝ Մուբարիզ Նագիևը, նկարահանող օպերատորը՝ Ֆահիր Սամեդօղլուն, պրոդյուսերը՝ Ալի Իսա Ջաբբարովը։ Նախագծի ղեկավարն է Ադրբեջանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ժողովրդական արտիստ Ռասիմ Բալաևը։