ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հայրենական պատերազմում մեր պանծալի հաղթանակից հետո, Արևմտյան Ադրբեջանի թեման ավելի մեծ արդիականություն է ստացել։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ դեկտեմբերի 24-ին Արևմտյան Ադրբեջանի համայնքի վարչական շենքում՝ Արևմտյան Ադրբեջանի մի խումբ մտավորականների հետ հանդիպման ժամանակ նշել է՝ մեր պատմական հողեր վերադարձի հայեցակարգի պատրաստման կարևորությունը: Այս տեսանկյունից կարևոր է նոր սերնդին՝ ներկայիս Հայաստան կոչվող Ադրբեջանի պատմական հողերը, այնտեղ դարերի ընթացքում մեր ժողովրդի ստեղծած նյութական ու մշակութային ժառանգությանը ծանոթացնելը, ինչպես նաև այդ ճշմարտությունները համաշխարհային հանրությանը հասցնելը:

Ադրբեջանի Հանրապետության Ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ Ադրբեջանի Կինեմատոգրաֆիստների միության կողմից իրականացվող՝ «Արևմտյան Ադրբեջան. Մեր նյութական և մշակութային ժառանգությունը» նախագծի հիմնական գաղափարը՝ տարբեր լեզուներով պատրաստված կայքի և լիամետրաժ վավերագրական ֆիլմի օգնությամբ վերջին 200 տարում հայերի կողմից ոչնչացված մշակութային ժառանգության մասին՝ պատմական աղբյուրների, պաշտոնական փաստաթղթերի, քարտեզների, հազվագյուտ լուսանկարների և տեսանյութերի, երկչափ և եռաչափ գրաֆիկական պատկերնեի միջոցով ամբողջական տեղեկատվության փոխանցելն է։

Նախագիծը նախատեսվում է հետագայում ընդլայնել և ավելի հարստացնել։ Այստեղ հիմնական նպատակը՝ Արևմտյան Ադրբեջանի տարածքների վարչական և մշակութային կենտրոնը հանդիսացող Իրավան քաղաքի հետ մեկտեղ, բոլոր մահալներում մեր նախնիների կողմից ստեղծված նյութական մշակույթի հուշարձանների (ամրոց, մզկիթ, պալատ և այլն), արվեստի օրինակների (գորգ, կիրառական արվեստի նմուշներ), մշակութային միջավայրի (գրականություն, թատրոն, կրթություն, մամուլ)՝ միջազգային հանրությանը, ինչպես նաև մեր ժողովրդին, հատկապես երիտասարդ սերնդին ավելի մոտիկից ծանոթացնելն է։ 

Նախագծում ներկայացված նյութերը միևնույն ժամանակ, կծառայեն որպես ուղղորդող աղբյուր՝ Արևմտյան Ադրբեջանի պատմական, նյութական և մշակութային ժառանգությամբ հետաքրքրվող տեղացի և օտարերկրյա գիտնականների, հետազոտողների, ուսանողների և բարձր դասարանների աշակերտների, համաշխարհային ադրբեջանագետների, Հայաստանի ադրբեջանգետների համար: